ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ,ՃԱՊՈՆԻԱ ԵՎ ԻՐԱՆ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ կվարի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ մասնավորապես կքննարկվի պետական պարտքի դիմաց որոշ հայկական արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասը Ռուսաստանին փոխանցելու հարցը: Նախագահները կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Ռուսաստանի մայրաքաղաքից Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Տոկիո, որտեղ կհանդիպի կայսր Ակիհիտոյին եւ կբանակցի Ճապոնիայի վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի հետ: Դեկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահը Ճապոնիայից կմեկնի Իրան: Ռոբերտ Քոչարյանը հայրենիք կվերադառնա նոր տարուց երեք օր առաջ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---