Ֆիրուդին Սադիգով. «Հայերը չեն տանջում ադրբեջանցի ռազմագերիներին»

PanARMENIAN.Net -
Գերիների, պատանդների եւ Ադրբեջանում անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը ի հեճուկս ադրբեջանական ԶԼՄ-երի, հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները, որոնք գերված են հայկական կողմում, տանջանքների չեն ենթարկվում:



«Այսօր հայերի մոտ որպես գերի գտնվում են ադրբեջանցի երկու զինծառայող եւ մեկ քաղաքացիական անձ: Այդ անձինք գտնվում են միջազգային կառույցների վերահսկողության ներքո: Ժամանակ առ ժամանակ նրանց այցելում են, հետաքրքրվում նրանց պայմաններով եւ մեզ են հաղորդում», - ասել է Սադիգովը:



Նրա խոսքերի համաձայն, բացառվում է, որ նրանց կարող են տանջել կամ նրանց վատ պայմաններում պահել, քանի որ միջազգային կազմակերպությունների անմիջական պարտականությունները նրանց պայմանների բարելավումն է:



Պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը հայտարարել է նաեւ, որ ադրբեջանական ԶԼՄ-երի հաղորդագրություններն այն մասին, որ հայկական կողմում գտնվող ադրբեջանցի գերիները չեն ուզում հայրենիք վերադառնալ, իրականությանը չեն համապատասխանում: Նա ավելացրել է, որ այդ մարդկանց հետ չհանդիպելով եւ նրանց հետ չզրուցելով այդ մասին խոսել չի կարելի, հաղորդում է APA գործակալությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---