«Մետալուրգի» ղեկավարությունը ներկայացրել է ակումբի նոր խաղացողներին

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը, փետրվարի 23-ին «Մետալուրգի» մամլո կենտրոնում ներկայացվեցին ակումբի նոր խաղացողները: Նրանց թվում է նաեւ ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:



Մինչ Ուկրաինայի առաջնության մեկնարկը Դաշյանը «Մետալուրգի» կազմում անց է կարցել 2 ուսումնամարզական հավաք եւ արդեն փետրվարի 8-ին պայմանագիր է կնքել ակումբի հետ 3 տարի ժամկետով, 2 տարով այն երկարաձգելու իրավունքով:



Արտակ Դաշյան

Արտակ Դաշյանը «Բանանց» ֆուտբոլային դպրոցի սաներից է: 2007-ից Հայաստանի առաջնություններում հանդես է գալիս «Բանանցի» կազմում: 2008-ից խաղում է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ տարի անց սկսեց հանդես գալ նաեւ ազգային հավաքականի կազմում: Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց 2009թ. փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի հավաքականի հետ (0:0): Դաշյանը 2007թ. Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիրն է, 2007թ. Հայաստանի գավաթակիր եւ 2008 ու 2009 թվականների Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---