ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՏՐԱՍԵԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՈՒ-ՆԱԽԻՋԵՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ14 դեկտեմբերի 2001 - 22:59 AMT PanARMENIAN.Net - 2002 թվականին Եվրոպական հանձնաժողովը կուսումնասիրի ՏՐԱՍԵԿԱ-յի միջկառավարական հանձնաժողովի առաջարկը Բաքու-Նախիջեւան- Երեւան երկաթուղային հաղորդակցության վերակնգնման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ֆինանսավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին հաղորդել են Թբիլիսիյում աշխատանքային այցը ավարտած հանձնաժողովի ներկայացուցիչները: Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները հաղորդել են նաեւ, որ հարցը պետք է լուծվի կազմակերպության Բրյուսելի գլխավոր գրասենյակում: Հարավային Կովկասի պետություններում 16 տարածաշրջանային ծրագրերի իրագործման նպատակով նախատեսվում է ծախսել 31 միլիոն եվրո, որոնք անհրաժեշտ է իրացնել 2002-2003 թվականներին: Այս նախագծերի թվում Եվրոհանձնաժողովը կուսումնասիրի Այրում-Սադախլո երկաթգծի 12 կիլոմետրանոց սահմանամերձ հատվածի վերականգնման եւ Գյումրի քազաքի բեռնամփոփ տերմինալի համար սարքավորումների առաքման հարցը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |