ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՆԶԳՈՒՅՇ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Երեւանի «Առագաստ» սրճարանում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ գործը վաղը կփոխանցվի դատարան: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը: Քննության նյութերի համաձայն` Պողոսյանի մահվան պատճառ է դարձել նախագահի անվտանգության ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել անզգույշ սպանության համար: Պետության ղեկավարի թիկնապահին սպառնում է ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով: Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Հիշեցնենք, որ երեւանյան մամուլի հաղորդագրությունների համաձայն, Պողոսյանին մահացու հարվածներ է հասցրել երկրի նախագահի պաշտպանության ծառայության աշխատակիցը: Այդ երեկո նախագահը սրճարանում էր հանրահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի հետ: Թիկնապահները որոշել են «պատժել» սրճարանի այցելուին նախագահի հասցեին թույլ տված անհարգալից արտահայտության համար:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---