Ավարտվեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 21-23-ը Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական սպորտային քոլեջում կայացավ Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:



Վերջին օրը ելույթ ունեցան ծանրաքաշները: 94, 105 եւ +105 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն դարձան համապատասխանաբար Լյովա Գաշարյանը, Արթուր Բաբայանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:



Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց, որ ծանրամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: «Արդեն մարտի 1-ից հավաքականը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, իսկ մարտի 15-ից` Մինսկում, որտեղ ապրիլի 2-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը»,- ասաց Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---