Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի էներգետիկ հանգույցը

PanARMENIAN.Net -
Այն հավանականությունը, թե Հայաստանը կարող է հանգույց դառնալ Կովկասում էներգառեսուրսների տարանցման համար, իրական է, քանի որ ուղղակիորեն կապված է հայ-թուրքական սահմանի բացման հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենի տեղակալ, Իրանի գծով փորձագետ Սեւակ Սարուխանյանը:



«Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Իրանի գազը Թուրքիայի Էրզրում տարանցման համար: Այդպիսով, մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանի էներգետիկ հանգույցը»,-ասել է փորձագետը` հավելելով, որ Հայաստանի էներգետիկ համակարգը բավականին լավ հեռանկարներ ունի:



Անդրադառնալով Իրան-Հայաստան ռազմավարական նախագծերին` Ս.Սարուխանյանը հայտարարել է, որ երկաթուղու կառուցումը հեռանկարային ծրագիր է, սակայն հարկավոր չէ արդյունքներ ակնկալել մոտ ապագայում:



 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---