«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՑ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ «ԱԳՐԵՍԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՄՈՒԼԻ»14 դեկտեմբերի 2001 - 22:57 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է երեկ տեղի ունեցած ոստիկանության հարձակումը ազատ մամուլի ճնշման դեմ ադրբեջանցի լրագրողների կոսղմից որպես բողոքի ակցիա կազմակերպված պիկետի վրա: Հայտարարությունը հասցեագրված է անձամբ երկրի նախագահ Հեյդար Ալիեւին: «Չնայած ձեր պնդումներին այն մասին, որ դուք հանդիսանում եք ազատ ԶԼՄ-ների գոյության ու գործունեության երաշխիքը` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սպառնալ ու հետապնդել մամուլը, ինչը հակասում է միջազգային պարտվորություններին: Մենք պահանջում ենք, որ ագրեսիան ընդդեմ մամուլի անհապաղ դադրեցվի»,- ասվում է փաստաթղթում: Միառժամանակ Բաքվում շարունակվում է լրագրողների զանգվածային հացադուլը հետեւյալ կոչով. «Դադրեցնել ազատ մամուլի վրա գործադրվող ճնշումը»: «525-րդ թերթի» թղթակից Էլբայ Հասանլին հացադուլի մեջ է արդեն 7-երորդ օրը: Առողջական վիճակի վատթարացման պատճառով` հացադուլը դադարեցրել է «Ենի Մուսավաթ» թերթի թղթակից Մահիր Մամեդովը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի թեկնածուներ Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին |