ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՈՒՇԱՑԱԾ13 դեկտեմբերի 2001 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Հաշտեցումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ահնարին է առանց պատմական ճշմարտության ճանաչման, իսկ հայ-թուրքական երկխոսությունը արդյունավետ կդառնա միայն այն դեպքում, եթե Անկարան ճանաչի 1915 թվականի Հայոց եղեռնը Օսմանյան Թուրքիայում: Այդ մասին ասվում է Դաշնակցության Բյուրոի հայտարաությունում: Կուսակցությունը, գիտակցելով երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, անթույլատրելի է համարում անջատել Թուրքիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: Ինչպես նշում են հայտարարության հեղինակները, դա պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցը: Դաշնակցության ղեկավարությունը համոզված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ավելի մեծ թափ կստանա: Հայկական պատվիրակության հրաժարականը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հետագա աշխատանքներից կուսակցությունը համարում է ուշացած: Հայկական կողմի ներկայացուցիչները եւ նրանց հովանավորող Ամերիկայի Հայկական Համագումարը ի սկզբանե պետք է հասկանային, որ Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկումը կասեցնելու համար: Դաշնակցությունը հանձնաժողովի գործունեւությունը գնահատում է որպես արկածախնդրություն եւ ամբողջ պատասխանատվությունը բարդում է մասնակիցների ու աջակիցների վրա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |