ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆԵՐԱՌԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում հրապարակվել է այն երկրների նոր ցուցակը, որտեղ գոյություն ունեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի սկզբնական կազմակրպությունները: Այդ փաստաթղթում նախկինի պես հիշատակվում է Ադրբեջանը: Նշենք, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի ԱԱՆ-ն ձերբակալել եւ արտաքսել է իր երկրի տարածքից ՈՒսամա բեն Լադենի կազմակերպության հետ կապված մի քանի ահաբեկիչների: Ընդ որում, ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է «Թալիբան» շարժման խմբավորումներին զենք մատակարարող երկրներից մեկը: Նոր զեկույցում բացակայում են չորս երկրներ, որտեղ, ինչպես ավելի վաղ համարվում էր, գործում է «Ալ-Քաիդա» ցանցը: Դրանք են` Էֆիոպիան, ՈՒրուգվայը, Կանադան եւ Էկվադորը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---