Slaq.am ինտերնետ հեռուստատեսությունը պատրաստվում է ուղիղ միացումներին

PanARMENIAN.Net -
Slaq.am ինտերնետ հեռուստատեսությունը պատրաստ է ուղիղ հեռարձակումներ վարել մամլո ասուլիսներից եւ իրադարձությունների վայրերից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Slaq.am-ի տեխնիկական տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, մոտակա շաբաթների ընթացքում կլուծվեն տեխնիկական հարցերը: «Համակարգիչը միացված տեսախցիկով եւ USB մոդեմով թույլ կտա դուրս գալ ուղիղ եթեր Հայաստանի գրեթե յուրաքանչուր կետից: Հենց այդ պատճառով մենք կարծում ենք, որ մոտակա ժամանակ կկարողանանք առաջ անցնել ավանդական հեռուստատեսությունից», - ասել է Հովհաննիսյանը: Կայք էջի այցելուները հնարավորություն կստանան շուրջօրյա դիտել Երեւանի կադրերը իրական ժամանակում:



«Ինտերնետ հեռուստատեսության լսարանը բավականին տարբերվում է: Ֆինանսական առումով նրանք ապահովված մարդիկ են, քանի որ նրանք պետք է ունենան համակարգիչ եւ ինտերնետ», - ասել է նա: Slaq.am ինտերնետ հեռուստատեսությունը բացվել է 2009 թ-ի դեկտեմբերին: Այսօր կայքը այցելում է 50 հազար մարդ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---