Բելառուսի ազգային ընտրական փուլում հաղթել է «3+2» խումբը

PanARMENIAN.Net -
«3+2» խումբը, որի կազմում հանդես է գալիս նաեւ Եղիազար Ֆարաշյանը, կներկայացնի Բելառուսը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: Խմբի մասնակցությունը Եվրատեսիլ 2010-ին հաստատվեց Բելհեռուստառադիոընկերության կողմից ստեղծված ֆոկուս-խմբի կողմից, որը ստեղծվել է հավակնորդներին գնահատելու համար:



«3+2» խմբի կազմում են նաեւ բելառուսական «Երաժշտական դատարան» ծրագրի եւ «Բելառուսի նոր ձայներ» նախագծի մասնակիցներ Արտյոմ Միխալենկոն, Եղիազար Ֆարաշյանը, Յուլիա Շիշկոն, ինչպես նաեւ բեք-վոկալիստներ Ալյոնա եւ Նինել Կարպովիչները: Խումբը կներկայացնի Լեոնիդ Շիրինի եւ Յուրի Վաշչուկի «Far away» երգը:



Ադրբեջանցի Գյունեշ Աբբասովը, որը 5-րդ անգամ է դիմում Բելառուսի ընտրական փուլին մասնակցելու համար, կրկին չի մասնակցի Եվրատեսիլին:



Եվրատեսիլ

Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---