ՀԱԿ-ը փորձում է ձեւավորել «կրիտիկական զանգված»![]() 1 մարտի 2010 - 22:01 AMT PanARMENIAN.Net - «ՀԱԿ-ը շարունակելու է հետեւողականորեն պայքարել Հայաստանի իշխանության դեմ», - Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀԱԿ հետագա գործունեությունը շարադրելով ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահի խոսքերի համաձայն, ՀԱԿ-ը շարունակելու է նպաստել երկրում նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը, որն ուղղված է լինելու ՀՀ-ում ազգային շահերի իրականացմանը: «Մենք պետք է նպաստենք հայ հասարակության քաղաքական գիտակցության բարձրացմանը եւ «կրիտիկական զանգվածի» ձեւավորմանը, որպեսզի ժամանակին սկսենք Հայաստանում իշխանափոխություն», - ասել է Տեր-Պետրոսյանը: ![]() ![]() Հայ ազգային կոնգրես 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |