Թուրքիայի ԱԳՆ. Կոնգրեսականները պետք է գիտակցեն 252 բանաձեւի ընդունման վտանգը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշման հետ, այն է` մարտի 4-ին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին «252 բանաձեւը»:

Իր հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատատության է ենթարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը, նշելով, որ պաշտոնական Անկարան դատապարտել է այն: «Մենք այդ մասին տեղեկացրել ենք տարբեր աստիճաններում եւ մակարդակներում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչերին: Մենք սպասում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կմերժի օրինագիծը, որը կվնասի Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններին, ինպես նաեւ վտանգի կենթարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարությունում:

«Մենք հակված ենք ենթադրել, որ Հանձնաժողովի անդամները կգիտակցեն այն վտանգը, որն իր մեջ թաքցնում է օրինագիծը Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունների համար, ինչպես նաեւ Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն ուղղված գործունեության համար, եւ հավատում ենք, որ նրանք պատասխանատու կերպով կգործեն»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, հաղորդումէ TRT-Russian-ը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---