Լեւոն Արոնյանը 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում FIDE-ի վարկանիշային ցուցակում

Լեւոն Արոնյանը 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում FIDE-ի վարկանիշային ցուցակում

PanARMENIAN.Net - FIDE-ն (Միջազգային Շախմատի ֆեդերացիան) հրապարակեց մարտին աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների անունները: Տղամարդկանց վարկանիշում ներկայացված են չորս հայ շախմատիստներ: Լեւոն Արոնյանը (2782) զբաղեցնում է 5-րդ տեղը, նա զիջում է Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Վեսելին Տոպալովին (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան):

Վլադիմիր Հակոբյանը (2688) 43-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը (2675)` 53-րդ, իսկ Արման Փաշիկյանը (2652)` 83-րդ:

Կանանց վարկանիշային ցուցակում ամենաբարձր տեղը զբաղեցնում է Լիլիթ Մկրտչյանը (2503). նա 13-րդ հորիզոնականում է: Էլինա Դանիելյանը (2419) 5 հորիզոնականով է զիջում Մկրտչյանին: 88-րդ տեղում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ է` Լիլիթ Գալոյանը (2380): Առաջին տեղում Յուդիթ Պոլգարն է (Հունգարիա), Գումպի Կորնեուն (Հնդկաստան)` երկրորդում, եւ ուժեղագույնների եռյակը եզրափակում է Յիֆան Խոուն (Չինաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---