Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը 3 մարտի 2010 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովի օրակարգում անդրադարձ եղավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանը, մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկնքվի Սերգիև Պասադի և Էջմիածնի քույրացման համաձայնագիր: Այնուհետև երկու Հովվապետերը ծաղկեպսակ կդնեն Էջմիածնից Օշական տանող ճանապարհին գտնվող 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին։ Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան և ծառատունկ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Եր—անի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ ԱՄՆ գործընկերների հետ քննարկել ենք գերիների վերադարձի հարցը Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ ԱՄՆ կոնգրեսականները Վայոց ձորում դիտարկել են իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին Սենատորներն այցելել են նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, եղել Նորավանքում, Ջերմուկում ԱԺ նախագահ․ ՀՀ-ն շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա Հայաստանը ներկայացրել է դեսպանի թեկնածությունը, սպասում են նշանակմանը ՀՀ նախագահ․ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք «Պետք է ելակետ ունենանք հենց սահմանադրականության գաղափարը, որը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ»,–նշել է նա |