Ադամ Շիֆ. Հայկական ջարդերը Սումգայիթում չպետք է մոռացվեն

Ադամ Շիֆ. Հայկական ջարդերը Սումգայիթում չպետք է մոռացվեն

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայկական ջարդերի 22-ամյակի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել կոնգրեսականի մամլո քարտուղար Շոն Օբլակը: Շիֆի հայտարարությունն կընդգրկվի ԱՄՆ Կոնգրեսի նիստերի եւ բանավեճերի պաշտոնական զեկույցում:

«Լրացավ Սումգայիթում հայկական ջարդերի 22-րդ տարելիցը: 1988 թվականի երեք ձմեռային օրերի ընթացքում քաղաքի հայերը բռնության ենթարկվեցին, տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները վիրավորվեցին: Այդ հանցագործությունները, որին հակահայկական արշավ հաջորդեց Ադրբեջանի ողջ տարածքում, այդպես էլ երբեք չստացավ համարժեք գնահատական: Ոճրագործության կազմակերպիչները պաշտոններ ստացան Ադրբեջանի կառավարությունում»,-ասվում է ամերիկացի կոնգրեսականի հայտարարության մեջ:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, չնայած պաշտոնական Բաքվի 1988 թվականի իրադարձությունները թաքցնելու ջանքերին, ողջ մնացին հայկական ջարդերի վկաներն ու տուժածները: Կոնգրեսականը հիշեցնում է, որ հայերի զանգվածային սպանությունները Սումգայիթում առավել մեծ ագրեսիայի հանգեցրին Ադրբեջանի ազգային փոքրամասնության դեմ եւ պատերազմ հրահրեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

«Ապրիլին լրացավ Հայոց ցեղասպանության 95-ամյակը, ոճրագործութուն, որը ժխտում է Ադրբեջանի դաշնակիցը: Ինչպես մենք չենք կարող մոռացության մատնել 20 դարի առաջին ցեղասպանությունը, այդպես էլ չպետք է մոռանանք սումգայիթյան ջարդերի զոհերին»,-ասված է Ադամ Շիֆի հայտարարություն մեջ:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---