ARTOC group-ը տպավորվել է Հայաստանի տնտեսության ոլորտում արձանագրած զարգացումներով 3 մարտի 2010 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց «ARTOC group» միջազգային ներդրումային ընկերության (Եգիպտոս) նախագահ Մոհամադ Շաֆիկ Գաբրին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: Ա. Գեւորգյանը ողջունեց հյուրերին Հայաստան այցելելու կապակցությամբ եւ կարեւորեց ընկերության կողմից Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկումը: Որպես հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նախագահ` Ա. Գեւորգյանն ընկերության հետ հնարավոր գործակցությունը համարեց հայ- եգիպտական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ: Մ. Գաբրը նշեց, որ ընկերության ներկայացուցիչները մի քանի տարի առաջ եղել են Հայաստանում, ծանոթացել ներդրումային հնարավորություններին եւ ընդգծեց, որ տպավորված են վերջին տարիներին տնտեսական ոլորտում Հայաստանի արձանագրած զարգացումներով: «Արտոկ գրուպ»-ի նախագահն անդրադարձավ նաեւ Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված «Smart Village» քաղաքի գաղափարը Երեւանում առավել փոքր մասշտաբով իրականացնելու հնարավորությանը: Մ. Գաբրը նշեց, որ ընկերությունը հետաքրքրված է նաեւ Գյումրիում տեխնոպարկի ստեղծման գաղափարով: Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է արտասահմանյան ներդրումային ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց իրագործմանը` ընդգծելով Հայաստանում նմանատիպ ծրագրերի հաջող ընթացքը: Փոխվարչապետը նաեւ նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է նաեւ զբոսաշրջության ոլորտին վերաբերող նախագծերով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության մասնագետները մի քանի օր կանցկացնեն Երեւանում` առավել մանրամասն ծանոթանալու ՀՀ կառավարության եւ մասնավոր հատվածի կողմից շինարարության ոլորտում իրականացվող ծրագրերին եւ համագործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը հյուրերին առաջարկեց հաջորդ այցի ընթացքում լինել նաեւ մարզերում` երկրի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |