Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ 3 մարտի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հուսով է, որ դա իր արդյունքը կտա: Այդ մասին Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրուլին: «Ինչպես անցած շաբաթ հայտարարեց պետքարտուղար Քլինթոնը, մենք կարծում ենք, որ գործընթացը կօգնի Թուրքիային ու Հայաստանին գնահատել պատմական փաստերը, այսինքն, այն, ինչ կատարվեց նախորդ դարասկզբին: Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, սակայն մենք կշարունակենք խորհրդատվությունները բարձր մակարդակով երկրներից յուրաքանչյուրի հետ եւ հորդորում ենք նրանց, որպեսզի գործընթացը, որն ավարտվեց անցյալ տարի Շվեյցարիայում, գործիք դառնա երկու կողմերի գործողությունների համար»,-նշել է Քրոուլին: Նա նաեւ ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բխում է երկու երկրների եւ տարածաշրջանի շահերից: Մենք չենք կարող նայել, թե ինչպես է գործընթացն առաջ ընթանում, թե ինչպես է ինչ-որ մեկը համարում, թե հակառակ կողմը միավորներ է կորցնում: Ես կրկնում եմ, որ մենք խորհրդատվություններ ենք անցկացնում բարձրագույն մակարդակով` պետքարտուղարը, պետքարտուղարի տեղակալներ Սթեյնբերգը եւ Բերնսը, օգնական Ֆիլ Գորդոնը մշտապես հանդիպում են Հայաստանի ու Թուրքիայի նախագահների հետ: Պետքարտուղար Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ Դոհայում: Մենք հասկանում ենք, որ սա դժվարին ու զգացական գործընթաց է, քանի որ ժողովրդների միջեւ համաձայնություն չկա այն հարցում, թե ինչ է կատարվել 90 տարի առաջ: Սակայն մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների համարձակ քայլերը եւ կշարունակենք սատարել նրանց առաջ ընթանալու իրենց ձգտման մեջ»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |