ՀԿԵՈւ-ն ռադիոհաճախականությունների արտոնագիր է ստացել է Հայաստանում

ՀԿԵՈւ-ն ռադիոհաճախականությունների արտոնագիր է ստացել է Հայաստանում

PanARMENIAN.Net - Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը ռադիոհաճախականության արտոնագրեր է ստացել Հայաստանի գնացքներում ռադիոռելեային կապի գծեր ստեղծելու համար: Ըստ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, 151,825 ՄՀց, 153 ՄՀց, 154 ՄՀց ռադիոհաճախականությունները Երեւանում, Արարատում, Լոռիում եւ Շիրակում տրամադրվել են ընկերությանը 10 տարի ժամկետով:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի ավտոմատիկայի, հեռամեխանիկայի ու կապի ծառայության պետի տեղակալ Սամվել Զոհրաբյանը, այդ հաճախականությունները նախկինում օգտագործվել են երկաթուղային հաղորդակցության մեջ, սակայն քանի որ ՀԿԵՈւ-ն չի հանդիսանում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը, այդ հաճախականությունների համար նոր արտոնագիր էր հարկավոր ստանալ:

«Ռադիոկապն անհրաժեշտ է գնացքների անվտանգ երթեւեկության համար` ըստ ԱՊՀ եւ ԵՄ տարածքում գործող չափանիշների»,-ասել է նա:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---