Հայաստանի վարչապետն ու «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության նախագահը քննարկեցին ՏՏ ոլորտում համագործակցության հարցերը 3 մարտի 2010 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ տեղյակ է ընկերության նախատեսած ներդրումային ծրագրերի մասին եւ բարձր է գնահատում դրանք: Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարեւորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են լայնաշերտ համացանցի ձեւավորման հնարավորություններին: Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից հավանության է արժանացել էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը, որը ներառում է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացման հեռանկարները: Փոխադարձաբար կարեւորվել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը: Հյուրի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ու տարածաշրջանային խնդիրներին, ճգնաժամի հետեւանքներին ու դրանց հաղթահարմանը: Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսվող համատեղ ծրագրերը հաջող ընթացք կունենան: Վարչապետը հրավիրել է հյուրերին Հայաստան հոկտեմբեր ամսին` մասնակցելու Տաթեւի ճոպանուղու` աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացմանը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |