Ռամկավար-ազատական կուսակցություն. ԱՄՆ Կոնգրեսը հազիվ թե ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը 3 մարտի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կարող է դրական եզրակացություն տալ Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ, սակայն չեմ կարծում, որ Կոնգրեսը կընդունի այն»,-մամլո ասուլիսում հայտարարել է Ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանը: Նման պնդումը Առաքելյանը հիմնավորում է նրանով, որ հանուն Հայաստանի ազգային խնդիրների ԱՄՆ-ն հազիվ թե դեմ գնա Թուրքիայի տնտեսության մեջ հսկայական ներդրումներին: «Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու միջոց, եւ Հայաստանից ոչինչ կախված չէ»,-ասել է նա: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |