2009 թվականին «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալն աճել է 100,8%-ով 3 մարտի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ի ժամկետային ավանդների ծավալը վերջին տարում աճել է 100,8 տոկոսով եւ 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 73 մլրդ 150,6 մլն դրամ: Ուստի Հայաստանի բանկերի շարքում այս ցուցանիշով «Յունիբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների կողմից վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ պայմաններով, որոնք հաշվարկված են ելնելով հաճախորդների տարբեր տեսակի պահանջներից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այս տարի «Յունիբանկ»-ը հայտարարեց շահավետ պայմաններով ներգրավվող երեք նոր ավանդատեսակների մասին: Ավանդները առանձնանում են բազմարժութային ռեժիմով, կապիտալիզացիայի եւ լրացուցիչ նվերներ շահելու հնարավորություններով: 2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |