Ուրուգվայը պատրաստ է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությանը

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Արգենտինայում եւ համատեղության կարգով` Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորընտիր նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Խոսե Մուխիկայի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Մոնտեվիդեո էին ժամանել Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Էկվադորի, Կոլումբիայի, Բոլիվիայի, Պարագվայի եւ հարավամերիկյան տարածաշրջանի այլ երկրների նախագահներ, բարձրաստիճան պատվիրակություններ եվրոպական, աֆրիկյան եւ ասիական երկրներից:

Խոսե Մուխիկայի երդմնակալության հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Հայաստանի դեսպանը մասնակցել է Ուրուգվայի Տուրիզմի եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյի եւ փոխնախարար՝ մեր հայրենակից Լիլիան Քեշիշյանի կողմից պաշտոնի ստանձման արարողությանը:

Նախարար Լեսկանոն իր խոսքում հատուկ ընդգծել է արարողությանը Հայաստանի դեսպանի ու ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների ներկայության փաստը:

Միջոցառման ավարտից հետո դեսպան Կարմիրշալյանը կարճատեւ զրույց է ունեցել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ: Ուրուգվայի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ու խորացնել երկու պետությունների միջեւ բազմակողմանի համագործակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---