ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՈՒՇԱՑԱԾ13 դեկտեմբերի 2001 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Հաշտեցումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ահնարին է առանց պատմական ճշմարտության ճանաչման, իսկ հայ-թուրքական երկխոսությունը արդյունավետ կդառնա միայն այն դեպքում, եթե Անկարան ճանաչի 1915 թվականի Հայոց եղեռնը Օսմանյան Թուրքիայում: Այդ մասին ասվում է Դաշնակցության Բյուրոի հայտարաությունում: Կուսակցությունը, գիտակցելով երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, անթույլատրելի է համարում անջատել Թուրքիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: Ինչպես նշում են հայտարարության հեղինակները, դա պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցը: Դաշնակցության ղեկավարությունը համոզված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ավելի մեծ թափ կստանա: Հայկական պատվիրակության հրաժարականը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հետագա աշխատանքներից կուսակցությունը համարում է ուշացած: Հայկական կողմի ներկայացուցիչները եւ նրանց հովանավորող Ամերիկայի Հայկական Համագումարը ի սկզբանե պետք է հասկանային, որ Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկումը կասեցնելու համար: Դաշնակցությունը հանձնաժողովի գործունեւությունը գնահատում է որպես արկածախնդրություն եւ ամբողջ պատասխանատվությունը բարդում է մասնակիցների ու աջակիցների վրա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |