Շուտով Այգեհովտի աշակերտները կդադարեն հաճախել սահմանամերձ գոտու, վթարային դպրոց

PanARMENIAN.Net - Գործադիրը, մարտի 4-ին կայացած նիստում, վճռել է վերաբաշխել 2010 թվականի պետբյուջեի որոշ միջոցներ, ինչի համաձայն Լոռու մարզի Դաշտադեմի համայնքի դպրոցի հիմնանորոգման եւ նախագծման համար հատկացված 80,401.4 հազար դրամն ուղղվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հիմնանորոգման աշխատանքի լրացուցիչ ֆինանսավորմանը։

Համաձայն ՀՀ կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության, վերոնշյալ վերաբաշխման արդյունքում ժամանակ անց մոտ 4 հազար բնակչություն ունեցող համայնքի աշակերտները այլեւս չեն հաճախի գյուղից 4 կմ հեռու գտնվող դպրոց, որը սահմանամերձ գոտում է եւ խիստ վթարային։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---