Երեւանում տեղի ունեցավ Բելգիայի նախկին վարչապետի «Եվրոպա: Ես մաքառում եմ: Ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսը 4 մարտի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մարտի 4-ին տեղի ունեցավ «Եվրոպա: Ես մաքառում եմ: Ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Եվրոպական ազգային կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսն է: «Գրքում ես ներկայացրել եմ իմ կյանքի պատմությունը եւ հիշարժան իրադարձությունները, որոնք կատարվել են, երբ ես Բելգիայի վարչապետն էի, Եվրոպական ազգային կուսակցության նախագահը, Բելգիայի քաղաքացի, եւ, պարզպես եվրոպացի» - շնորհանդեսի ժամանակ ասել է Վիլֆրիդ Մարտենսը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծել է գրքում ներկայացված սկզբունքների կարեւորությունը: «Ես քաղաքական գործիչների համար առանձնացրել եմ մի քանի կարեւոր կետեր: Դրանք են` պատասխանատվության զգացումը, ազատությունն ու արդարադատությունը: Այս գիրքը կարող է դասագիրք դառնալ սկսնակ քաղաքագետների համար»: Վ. Մարտենսն ասել է, որ իր ներկայացրած կուսակցության համար կարեւոր է Հայաստանում գործող կուսակցությունների հետ կապ պահպանելը: Նա փնտրում է իր կուսակցության հետ համագործակցել եւ անդամակցել ցանկացող գործընկերներ: Այդ նպատակի իրագործման համար ստեղծվել է ԵԱԿ-ն, որը Մարտենսի այցից հետո գալու է Հայաստան` շահագրգիռ անձանց հետ կապ պահպանելու համար: Շնորհանդեսի կազմակերպիչը Հայաստանի եվրոպական շարժումն է: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը, Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը, ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ այլ պաշտոնական անձինք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |