ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԵԱՀԿ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՄԱՆԸ 8 դեկտեմբերի 2001 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Ինչպես եւ ենթադրվում էր, Ադրբեջանը մտադիր է խոչընդոտել, Ստեփանակերտի հասցեին պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված մեղադրանքների կապակցությամբ` տեղում գործերի իրական վիճակին ծանոթանալու համար,Ղարաբաղ հատուկ միջազգային առաքելության ուղարկմանը: Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս ԼՂՀ վարկաբեկելու նպատակով Ադրբեջանը մտացածին մեղադրանքներ է ներկայացնում ահաբեկիչների պատրաստման, միջուկային մնացուկների թաղման եւ թմրանյութերի փոխադրման նպատակով Ղարաբաղի տարածքի օգտագործման վերաբերյալ: Այս կապակցությամբ, օրերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նամակներ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Միրչե Ջոանեին եւ Մինսկի խմբի համանախագահներին` առաջարկելով կազմավորել խումբ, որը լիազորված կլինի ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին այն բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԵԱՀԿ-ի համար: Ղարաբաղի ղեկավարը նամակում հույս է հայտնել, որ «չնայած ադրբեջանական կողմի հակազդեցությանը, որը սովորաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների ուղարկմանը, մեր առաջարկությունը դրական արձագանք կգտնի եւ կիրականացվի կարճ ժամկետում»: Ի պատասխան Ղուկասյանի նախաձեռնության` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ խոսք անգամ լինել չի կարող «առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համապատասխան խորհրդակցության» Ղարաբաղ որեւիցե առաքելություն ուղարկելու մասին: Մեկնաբանելով ադրբեջանական ԱԳՆ վերաբերմունքը` ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն մերժել է Ղուկասյանի նախաձեռնությունը, «զգուշանալով ճշմարտության հայտնաբերումից»: Նրա խոսքերով` «եթե Ադրբեջանը իրոք շահագրգռված լիներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը, ապա այդպես չէր ընդունի ԵԱՀԿ առաքելության վերաբերյալ գաղափարը»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |