Հայաստանի գյուղատնտեսության նախարարը խիստ նկատողություն է ստացել երկրի կառավարության ղեկավարից

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը խիստ նկատողություն է ստացել երկրի կառավարության ղեկավարից

PanARMENIAN.Net - 2010թ. մարտի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում Վերահսկիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների մասին: Պարզվեց, որ երկու պաշտոնակատարներ թերակատարել են իրենց պարտականությունները, ուստի բարձրացվել է նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու հարցը:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար վարչապետը խիստ նկատողություն հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: «Նման աշխատաոճը այլեւս պետք է բացառվի: Հանրապետության նախագահը մեր առջեւ խնդիր է դրել, որ մենք ինքներս բացահայտենք մեր թերությունները, բացթողումները, հրապարակավ խոսենք դրանց մասին: Սա է արդար պետություն եւ հասարակություն կառուցելու միակ ճանապարհը»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---