Կոնգրեսական Ջիմ Կոստան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմից է քվերակելու 4 մարտի 2010 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրեզնոյից (Կալիֆոռնիայի նահանգ) կոնգրեսական Ջիմ Կոստան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում իր գործընկերներին կոչ է արել Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախաշեմին ճանաչել XX դարի առաջին ցեղասպանության պատմական փաստը: «Իմ քաղաքում` Ֆրեզնոյում, շատ հայեր կան, որոնք Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են: Ես լսել եմ նրանց պատմությունները հայ ընտանիքների զանգվածային գնդակահարությունների ու բռնագաղթերի մասին»,- ասաց կոնգրեսականը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ: Ջիմ Կոստան կոնգրեսականներին հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ աշխարհում իրագործված մնացած ցեղասպանությունների համար, եւ ԱՄՆ-ն չպետք է ենթարկվի Թուրքիայի ճնշմանը: «Ես Թուրքիայի դաշնակիցներին կոչ եմ անում հաշտվել պատմության հետ եւ ճանաչել այն: Այստեղ շատերն ասում են, որ այժմ ամենահարմար պահը չէ այդ փաստի ճանաչման համար, բայց ես հարց եմ տալիս` ե՞րբ կգա այդ հարմար պահը: Որքա՞ն երկար մենք կարող ենք ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Ես բանաձեւի ընդունման օգտին կքվեարկեմ ի հիշատակ այն ընտանիքների, որոնց պատմությունները ես լսել եմ Ֆրեզնոյում»,- հայտնեց Ջիմ Կոստան: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |