ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Երեքշաբթի պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին: Նախատեսվում է Նինո Բուրջանաձեի ելույթը Ազգային ժողովի նիստում: Հյուրերը կայցելեն Սուրբ Էջմիածին,որտեղ կհանդիպեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Վրաց խորհրդարանականները կայցելեն Փարաջանովի թանգարան եւ ծաղկեպսակ կդնեն հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---