Վաշինգտոնը փորձում է ժամանակ շահել Թուրքիայի խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման համար

PanARMENIAN.Net - Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը ակնարկեց, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ժամանակ շահել, որպեսզի թուրքական խորհրդարանը վավերացնի 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները:

«Մեր ուշադրությունն ուղղված է այն բանին, որպեսզի առաջընթացի հասնենք այդ հարցում, որը գրեթե մեկ դար բաժանել է երկու երկրները: Դժվար դիվանագիտական աշխատանքով եւ պետքարտուղար Քլինթոնի ջանքերով մենք առաջընթացի հասանք: Մենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման շեմին ենք»,- ասաց Գիբբսը, հաղորդում է AP-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---