Թուրքական լոբբին չկարողացավ հետ համոզել ամերիկացի կոնգրեսականներին 5 մարտի 2010 - 01:47 AMT PanARMENIAN.Net - Չնայած ռազմական ընկերակցությունների կողմից օժանդակվող թուրքական կառավարության լուրջ լոբբիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հայտարարության մեջ: «Այսօր ճշմարտությունը հաղթանակեց, իսկ հնարավոր ցեղասպանությունների նախազգուշացումը ստացավ իր շարունակությունը: Մենք երխատապարտ ենք կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանին եւ բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր հանդես եկան բանաձեւի ընդունման կողմից, որի հեղինակները կոնգրեսականներ Ադամ Շիֆֆը, Մարկ Քըրքն ու Ֆրենք Պալլոուն են»,- հայտնել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԱՄՆ հայ համայնքը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսին այն մասին, որ Ամերիկայի հայերը միահամուռ են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին հավանություն տալու իրենց կոչում: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |