ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ 7 դեկտեմբերի 2001 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, մոտ ժամանակներս Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Ալեքսի Երկրորդի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Զրույցը կնվիրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի քննարկմանը: Հանդիպման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարբեր մակարդակներում հայ-ադրբեջանական երկխոսության զարգացման համար հիմք նախապատրաստելու հնարավորությունների վերաբերայալ: Զրուցակիցները կքննարկեն նաեւ միջազգային ահաբեկության հիմնախնդիրը: Սա կլինի Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մուսուլմանների հոգեւոր վարչության ղեկավարի թվով հինգերորդ հանդիպումը: Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Կաթողիկոս Վազգեն Առաջինին 1988 եւ 1993 թվականներին Ռոստովի Դոնում (Ռուսատան) եւ Մոնթրեում(Շվեյցարիա): 1995 թվականին Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ կայացել է ադրբեջանական հոգեւորականների առաջնորդի հանդիպումը Կաթողիկոս Գարեգին Առաջինի հետ: 2000 թցականի նոյեմբերին Շեյհ-ուլ-իսլամը Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին անգամ հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս Պատրիարք Գարեգին Երկրորդի հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն |