ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը ազդակ էր Թուրքիայի համար 5 մարտի 2010 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Երեկվա քվեարկությունն ապացուցեց, որ որոշ փորձագետների այն կարծիքը, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը: Ըստ նրա, կոմիտեի որոշումը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միանգամայն տարբեր գործընթացներ են: Ընդ որում, նա նշել է,որ Թուրքիան կարող է օգտվել այս որոշումից` Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար: «Այն, որ թիվ 252 բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին արդեն չորս անգամ ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ազդակ է Թուրքիայի համար»,-նշել է Դավթյանը` հավելելով, որ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր դառնալ, քանի դեռ չի ճանաչել իր անցյալը: Ընդ որում, նա չի բացառել, որ բանաձեւը կարող է քննարկվել նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: «Լինելով ժողովրդավարական երկիր, որը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան, ԱՄՆ-ն չի կարող չճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Դավթյանը` նշելով, որ եթե ոչ հիմա, ապա 1-2 տարուց բանաձեւը կընդունվի: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը կուղղվի Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |