Դիլիջանում միջազգային ինտերնատ-դպրոցի շինարարությունը կսկսվի 2010 թվականի գարնանը 5 մարտի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Դիլիջան քաղաքում (ՀՀ Տավուշի մարզ) միջազգային ինտերնատ-դպրոց կկառուցվի, որի շինարարությունը ծրագրվում է սկսել ընթացիկ տարվա գարնանը: Այդ մասին մարտի 5-ին Դիլիջանում լրագրողներին հաղորդեց Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: «Նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ մենք հուսով ենք, որ այն կսկսի գործել 2013-ին»,- ասաց նա: Նրա խոսքով, այդ դպրոցում սովորելու են 13-18 տարեկան պատանիներ եւ աղջիկներ ոչ միայն Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից: «Դպրոցի շրջանավարտները կկարողանան աշխարհի լավագույն բուհեր ընդունվել»,- վստահեցրեց Ռուբեն Վարդանյանը: Բացի դրանից, դպրոցին կից ճամբար կգործի, որտեղ հայ եւ այլազգի երեխաները կկարողանան անցկացնել իրենց ամառային հանգիստը: Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահը հաղորդեց, որ դպրոցի ուսուցչական կազմը բաղկացած կլինի բարձրորակ մասնագետներից, որոնց թվում կլինեն ականավոր միջազգային գործիչներ ու գործարարներ, իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է գլխավորել դպրոցի խորհուրդը: Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ բազմաթիվ հայտնի գործիչներ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանում նման դպրոցների ստեղծման գործում: «Դա Հայաստանի համար նոր մոդել է` միջազգային ինտերնատ-դպրոցի ստեղծում, որտեղ երեխաներն ապրելու եւ սովորելու են, եւ այն հիմք կդառնա երկրում նման դպրոցների քանակի հետագա ավելացման համար»,- ավելացրեց նա: Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացավ Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |