Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 5 մարտի 2010 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Որոշումն ընդունվել է Բարսելոնայում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի եւ Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ: Որոշման նախաբանում ասվում է. «1915 եւ1921թթ. ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ տեղի են ունեցել մի շարք սպանություններ եւ ներկայիս Թուրքիայի տարածքից արտաքսումներ, հատկապես Երիտթուրքերի իշխանության օրոք: Ըստ հաշվարկների մոտավորապես 800.000 հայեր կարողացան հասնել Սիրիայի արտաքսման կենտրոններ, 300.000-ը՝ ռուսական Հայաստան , քանզի 1 ու կես միլիոնը կորցրեցին իրենց կյանքը»: «Կատալոնիայի խորհրդարանն ընդունում է այն` ինչպես արվեց 1987 թ.-ի հուլիսին եւ հետագայում 2002 եւ 2004 թթ.-ի փետրվարին վերահաստատվեց Եվրախորհրդարանի որոշումը, այն որ 1948 թ. Դեկտեմբերի 10-ին ընդունված ցեղասպանության հանցանքի կանխման եւ դատապարտման մասին ՄԱԿ-ի համաձայն, 1915 - 1921 թթ. Հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համարվում են իսկական ցեղասպանություն»,-ասվում է որոշման մեջ: Կատալոնիայի խորհրդարանը նաեւ կոչ է արել կառավարությանը` աջակցել հայ ժողովրդին ժողովրդավարցման գործընթացի ամրապնդման իր ջանքերում, աջակցել Հայաստանի եւ ուրքիայի ջանքերին, ինչպես նաեւ արեւմտյան երկրների դիվանագիտական ջանքերին, որոնք հնարավոր են դարձրել Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումը: Կատալոնիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները միաձայն ընդունեց ին Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |