Թուրքիայի` «հարեւանների հետ զրոյական խնդիրների» քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հասարակ ցանկություն 5 մարտի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Որքան էլ տարօրինակ է, Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ արեց ամեն ինչ, որպեսզի ողջ աշխարհի ուշադրությունը դարձնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման գործընթացի վրա»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Սարգսյանի խոսքով, թուրքական կողմի հայտարարություններն ու գործողությունները բոլորովին չեն համընկնում միմյանց հետ: «Այս ենթատեքստում Թուրքիայի` ավելի վաղ հայտրարաված «հարեւանների հետ զրոյական խնդիրների» քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հասարակ ցանկություն: Քանի որ եթե Թուրքիան չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ինչպե՞ս է մտադիր Հայաստանի հետ զրոյական խնդիրներ ունենալ»,- նկատեց նա: Հայ-թուրքական մերձեցման ներկայիս գործընթացի առնչությամբ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը նկատեց, որ եթե անգամ ԱՄՆ ճնշման ներքո Թուրքիան վավերացնի ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները, ապա նա դա կանի` ելնելով քաղաքական իրադրությունից: Սարգսյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ եթե անգամ 252 բանաձեւը ներառվի Կոնգրեսի նիստերի օրակարգում, այն միանշանակ չի անցնի: «ԱՄՆ-ն այն պարզապես օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- ընդգծեց նա: Անդրադառնալով ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների հավանական վերսկսմանը` Դեմոկրատական կուսակցության ղեկավարը նկատեց, որ Ադրբեջանը ռազմական արկածախնդրության կդիմի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ այդ հարցում բացի Թուրքիայից իրեն կօժանդակեն նաեւ Միացյալ Նահանգները: Շոշափելով Հայաստանի ներքին քաղաքականության թեման` Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ոչ մի հիմք չի տեսնում Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար (ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)), քանի որ ՀԱԿ-ը երկրի բնակչության աջակցությունը չի վայելում: «Այժմ հայ հասարակայնությանը նոր ընդդիմություն է հարկավոր նոր գաղափարներով, որի ձեւավորման մեջ մենք կներդնենք մեր ավանդը»,- հայտնեց նա: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |