Ամերիաբանկի լավատեսական կանխատեսումներով Հայաստանում 2010 թվականին տնտեսական աճը կկազմի 3-4% 5 մարտի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ամենահոռետեսական ցուցանիշներով Հայաստանում տնտեսական աճը մոտ 0% կլինի, իսկ լավատեսական սցենարի դեպքում կարող է անցնել 3-4%-ից, մարտի 5-ին Դիլիջանում (Հայաստանի Տավուշի մարզ) լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Մեր կանխատեսումն այն շրջանակի մեջտեղում է գտնվում, որի մասին Հայաստանի կառավարությունը հայտարարեց ընթացիկ տարվա բյուջեում»,- նշեց նա: Գնաճը բանկն ավելի բարձր մակարդակով է ծրագրում` համեմատած ՀՀ կառավարության կանխատեսումների հետ: «Նման մակարդակի պատճառը մենք գնահատում էինք` ելնելով ապրիլին գազի սակագների թանկացումից, ինչը հիմա արդեն անդրադառնում է սպառողական գների շուկայի վրա»,- ասաց նա: Նրա խոսքով, այդ կանխատեսումների շրջանակներում բանկը ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության խստացում է նախատեսում: Իսկ ինչ վերաբերում է ազգային արժույթին, ապա բանկի զարգացման գծով տնօրենի կարծիքով, տարվա ընթացքում աստիճանական արժեզրկում է սպասվում: Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրվում է 1,2%-ի չափով, գնաճը` 4՞1,5%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |