The Wall Street Journal. Ցեղասպանության մասին Կոնգրեսի բանաձեւն առաջ է բերել Թուրքիայի դժգոհությունը 5 մարտի 2010 - 22:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն ընդունեց 1915 թվականի Օսմանյան կայսրության հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանության ակտ ճանաչող բանաձեւը: Վերջին պահին Օբամայի վարչակազմը փորձեց խանգարել դրան, սակայն կոնգրեսականները չզիջեցին: Արդյունքում Ամերիկայի եւ Թուրքիայի հարաբերություններում սառեցում տեղի ունեցավ: Կոնգրեսի կոմիտեի բանաձեւն ընդունվել է 23 կողմ եւ 22 դեմ ձայներով եւ ինքնին Կոնգրեսում նրան անորոշ ապագա է սպասվում: Սակայն, ամեն դեպքում ԱՄՆ-ն չի կարող խեղաթյուրել իր հարաբերությունները Թուրքիայի` Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում առանցքային դաշնակցի հետ իր հարաբերությունները: Քվեարկությունից մի քանի րոպե անց Անկարան խորհրդակցության համար հետ կանչեց Վաշինգտոնից իր դեսպանին: Ավելի վաղ Թուրքիան նման քայլ էր ձեռնարկել 2007 թվականին` դարձյալ Կոնգրեսի կոմիտեի կողմից նույնատիպ բանաձեւի ընդունումից հետո: Քվեարկության արդյունքներն անհանգստացրին նաեւ խոշոր ամերիկյան պաշտպանական ընկերություններին, որոնց թվում` Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies եւ Northrop Grumman: Նրանք Թուրքիայում ուղղաթիռների, հրթիռների եւ F-35 կործանիչների մատակարարման նախագծեր ունեն եւ այժմ վախենում են զրկվել այդ գործարքներից: Քվեարկությունը հեռարձակվում էր թուրքական ռադիոյի եւ հեռուստատեսության ուղիղ եթերում եւ լուրջ հարված եղավ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու` Թուրքիայի առանց այդ էլ ոչ այնքան հաջող փորձերին: Օբամայի վարչակազմը փորձում էր կոմիտեի անդամներին բանաձեւի դեմ տրամադրել: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել էր Կոնգրեսի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ, Կալիֆոռնիայից կոնգրեսական-դեմոկրատ Հովարդ Բերմանին եւ «հասկացրել նրան, որ Կոմիտեի գործողությունները կարող են խոչընդոտել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա կարգավորմանը», հայտնեց Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերը: Մինչեւ չորեքշաբթի օրը Օբամայի վարչակազմը փորձում էր չանդրադառնալ առաջիկա քվեարկությանը: Դա կտրուկ կոնտրաստ էր ստեղծում Բուշի եւ Քլինթոնի վարչակազմերի դիրքորոշումների հետ, որոնք բացեիբաց հանդես էին գալիս Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի դեմ: Չորեքշաբթի օրը պրն Օբաման զանգահարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, նրան շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ջանքերի համար, որոնք նա գործադրում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանի բացման մասին Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու համար, հաղորդում է Սպիտակ տունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |