«Մայրական երախտագիտություն» հուշամեդալով է պարգեւատրվել Արթուր Բաղդասարյանը 6 մարտի 2010 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 6-ին պարգեւատրվել է Մայրական երախտագիտություն» հուշամեդալով: Հուշամեդալը հանձնել է Հայոց արծիվներ» հասարակական-հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը: Նա նշել է, որ արցախյան ազատամարտում զոհված մարտիկների մայրերի հիմնած «Մայրություն» կազմակերպությունը, համագործակցելով «Հայոց արծիվներ» հասարակական հայրենասիրական կազմակերպության հետ, մեդալով պարգեւատրում է այն գործիչներին, ովքեր լուրջ դերակատարություն ունեն հայոց պետության կայացման, սահմանների պաշտպանության, բանակաշինության, նաեւ` երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում: Շնորհակալություն հայտնելով հոհված ազատամարտիկների մայրերի կողմից նման գնահատանքի արժանանալու համար` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ արցախյան պատերազմից մնացած բեկորներից պատրաստված հուշամեդալ ստանալը լրացուցիչ պարտավորություն է իր համար` բազմապատկելու ջանքերը ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում, ինչպես նաեւ` զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցության գործում ավելի էական, գործնական քայլեր իրականացնելու: Նա հավաստիացրել է, որ այսուհետ էլ զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները կմնան իր ուշադրության կենտրոնում: Արթուր Բաղդասարյանը ողջունել է Հայոց արծիվներ» հայրնասիրական հասարակական կազմակերպության հիմնադրումը` նշելով, որ անհրաշետ է մեր երիտասարդությանը կրթել հայրենիքի նկատմամբ պարտքի, պատասխանատվության ոգով, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |