Կարեն Միրզոյանը Հայաստանի սնոուբորդքրոսի առաջին չեմպիոնը դարձավ 6 մարտի 2010 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի սնոուբորդքրոսի (բորդերքրոս) առաջին բաց առաջնությունը, որին մասնակցում էին 24 մարզիկներ: Նրանցից 4-ը ելույթ ունեցան կանանց մրցաշարում: Կանանց առաջնությունը փորձնական էր: Հայաստանի առաջին մրցաշարում հաղթեց Կարեն Միրզոյանը (Ծաղկաձոր), երկրորդ տեղում Մհեր Գալստյանն է (Երեւան), երրորդում` Սեյրան Հարությունյանը (Երեւան): Մրցանակակիրները գավաթներ եւ վկայագրեր ստացան, որոնք նրանց հանձնեցին Հայաստանի Սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Սեդրակ Քոչարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները բոլոր մասնակիցներին վկայագրեր հանձնեցին: Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ Օլիմպիական կոմիտեի հրավերով Հայաստանում են ԱՄՆ-ից ժամանած սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթոքհաուսը եւ Էրին Քոմսթոքը: Նրանք Հայաստան են ժամանել «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում եւ նպաստել Հայաստանում սնոուբորդի առաջնության անցկացմանը: ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից Յովանովիչը, Սթոքհաուսը եւ Քոմսթոքը հուշանվերներ ստացան: Ծաղկաձորի քաղաքապետի անունից «հանդիսատեսի համակրանքի» մրցանակ ստացավ Աննա-Մարի Սարգսյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |