«Արմավիա» ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է ամենօրյա չվերթեր դեպի Շերեմետեւո 9 մարտի 2010 - 11:56 AMT PanARMENIAN.Net - 2010-ի մարտի 12-ից «Արմավիա» ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է ամենօրյա չվերթեր դեպի Շերեմետեւո U8 508/507 օդանավով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մարտի 12-ից Երեւան- Մոսկվա- Երեւան ուղղությամբ «Արմավիա» ավիաընկերությունն իրականացնելու է օրական մինչեւ 4 չվերթ: Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվեց 2005-ին, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովին: Այսօր «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: Ինքնաթիռների շարժակազմը բաղկացած է Ա-319(3), Ա-320(2), CRJ-200 եւ ՅԱԿ-42 (VIP) օդանավերից: 2010թ. ընկերությունը ձեռք կբերի երկու նոր «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռ: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |