ՀՀ նախագահը կմեկնի Ֆրանսիա պաշտոնական այցով 9 մարտի 2010 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մարտի 10-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհյուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Ի պատիվ Հայաստանի Նախագահի` Ֆրանսիայի Նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաեւ մամուլի ասուլիսով: Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ: ՀՀ Նախագահը Փարիզում հանդիպում կունենա նաեւ ֆրանսահայ համայնքի նշանավոր գործիչների հետ, կայցելի «Matignon» ցուցասրահ, որտեղ հռչակավոր նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ կդիտի նրա նկարների հավաքածուն: Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա միջազգային մի քանի լրատվամիջոցների: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |