«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ելույթ է ունեցել Հայաստանի գուսանական երգի պետական համույթը

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` մարտի 8-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աջակցությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարաության մամլո ծառայությունը, դատապարտյալ եւ կալանավորված կանանց ու անչափահասներին իրենց անզուգական կատարումներով հիացրել է Հայաստանի գուսանական երգի պետական համույթը: Իսկ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրաբերեց հազար անուն գիրք` հարստացնելով տեղի գրադարանային ֆոնդը:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը հույս է հայտնում, որ այս գեղեցիկ միջոցառումով մեկնարկած համագործակցությունը կունենա իր շարունակությունը` ընդգրկելով նորանոր ոլորտներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---