Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մարտի 12-ին ժամանելու է Հայաստան 9 մարտի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 2010-ի մարտի 12-ին ժամանելու է Հայաստան: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է կառավարության մամլո ծառայությունը: Մամլո ծառայությունից նաեւ տեղեկացրել են, որ երկու երկրների վարչապետերի պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունենալու հանդիպում հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Լեհաստանի կառավարության տեղեկատվական կենտրոնը, Լեհաստանի վարչապետը երեքշաբթի երեկոյան քառօրյա այց է կատարելու, որի ընթացում Հայաստանից բացի լինելու է նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում: Լեհաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպումների եւ բանակցությունների գլխավոր թեմաները երեք կովկասյան պետություններում լինելու են «Արեւելյան գործընկերությունը», Կովկասում տիրող քաղաքական իրավիճակը եւ էներգետիկ քաղաքականությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |