Ալեքսան Ավետիսյան. «Հայաստանի գավաթի մրցումներն անցկացվում են Միջազգային ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան» 7 մարտի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել են Հայաստանի ձյուդոյի գավաթի մրցումները: Մրցումներին մասնակցում են մոտ 100 մարզիկ: Կանանց մենամարտում մրցում էին 15 ձյոդոյի մարզուհիներ: Հաղթողներն էին` Երջանիկ Կարապետյանը (48 կգ ), Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Անուշ Հակոբյանը (57կգ) եւ Անի Իլիչյանը (+57 կգ): Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է, որ գավաթի մրցումներն անց են կացվում Միջազգային ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան. «Առաջին անգամ մենք Հայաստանի գավաթի բոլոր մենամարտերը նկարահանում ենք տեսախցիկներով: Վիճելի իրավիճակները մրցավարները կարող են կրկնակի դիտել», - ասել է Ա. Ավետիսյանը: Ֆեդերացիայի նախագահի խոսքերի համաձայն, Հայաստանի գավաթի մրցումներից հետո ձյուդոյի մարզիկները մարտի 15-29-ին Աբովյանում հավաք են անցկացնելու, որպեսզի պատրաստվեն ապրիլի 21-ին Վիեննայում կայանալիք Եվրոպայի մրցումներին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |