Հայաստանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովին

Հայաստանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Մոսկվայում մասնակցեց «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին: Ինչպես հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից, համաժողովի ընթացքում Գեւորգյանը հանդես եկավ ելույթով:

Հայկական պատվիրակությունը մասնակցեց տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված «Ազգային արժույթներով հաշվարկների խթանում: ԱՊՀ-ում առեւտրային եւ ներդրումային գործարքների ակտիվացման նոր հնարավորություններ», «Գործարար հետաքրքրություններ եւ ինտեգրման գործընթացի հետագա զարգացում ԱՊՀ անդամ երկրներում», «Նորարարությունը` որպես տնտեսության զարգացման խթան», «Նորարարական մոտեցումներ` ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը (շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ այլն)», «Նորարարությունը` որպես դեղամիջոցների եւ բժշկական ծառայությունների մատչելիության միջոց» թեմաներով կլոր սեղանների քննարկումներին, ներկայացրեց հայկական կողմի շահերը եւ տեսակետները:

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Ա. Գեւորգյանը Մոսկվայում մասնակցեց նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 46-րդ նիստին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---