ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը` այսօր հանդիպել է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամալո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը նշել է, որ հայ-ռուսական կապերը այսօր հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով: Մասնավորապես, նա բավարար է համարել երկու դաշնակից երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այցի ընթացքում հայկական խորհրդայնական պատվիրակության անդամները կհանդիպեն խմբակցությունների ղեկավարների ու դումայի միջազգային, ԱՊՀ գործերի, հայրենակիցների հետ կապերի, պաշտպանության կոմիտեների ներկայացուոցիչների հետ: Երեկ Ազգային ժողովի պատգամավորները մասնակցել են Մոսկվայի լեզվաբանական համալսարանի հիման վրա ստեղծված Հայոց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացման արարողությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---