ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6 դեկտեմբերի 2001 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Երեկ Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի, վարչապետ Բյուլենթ Էջեվիթի ու արտաքին գործերի նախարար Իսմաիլ Ջեմի հետ կայացած հանդիպումների ընթացքում մյուս հարցերի շարքում քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը Կովկասում: Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է,-«Մենք քննարկել ենք Կովկասում ստեղծված իրավիճակը, որին շատ զգուշությամբ ենք վերաբերվում»: Բանակցությունների մասին մանրամասներ չեն հաղորդվել: Հիշեցնենք, որ Քոլին Պաուելի Անկարա կատարած պաշտոնական այցի նախօրեին ամերիկյան կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ջո Քոլենբերգն ու Ֆրենկ Փալոունը նրան էին դիմել նամակով, որում կոչ էին անուն ներգործել Թուրքիայի ղեկավարության վրա Հայաստանի շրջափակումը վերացնելու նպատակով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |